ԼՈՌԻ-ՓԱՄԲԱԿԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Թանգարան-музей-Museum

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը հանդիսանում է ՀՀ-ի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը, որը հանրությանը ներկայացնում է հայ ժողովրդի նյութական մշակույթի հարուստ արժեքները:

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանն իր ծնունդն օրհնությամբ նշեց 1938թ. Վանաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու հարկի տակ, որպես հավերժացում սրբություն-պատմություն միացյալ գաղափարի, որի հիմնադիրը դարձավ Եղիա Մոմջյանը: Թանգարանը հանրությանն է ներկայացնում Լոռի-Փամբակի տարածքում հաստատված տեղաբնիկների պատմագիտական զարգացման, նրանց վարած կենցաղի, նյութական մշակույթի հուշարձանների, պատմա-աշխարհագրական պայմանների մասին տեղեկություններ:

պատմություն-история-history-2

Այսօր Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի նմուշների թիվը հասնում է 34080-ի, որոնք դասակարգված են ըստ բաժինների` հնագիտություն, ազգագրություն և նոր-նորագույն պատմություն: Թանգարանային այս հարուստ ֆոնդային պաշարների հիման վրա էլ իրականացվում են մի շարք գիտահետազոտական ու գիտալուսավորչական աշխատանքներ, կազմակերպվում յուրօրինակ և հետաքրքիր թեմատիկ ցուցադրություններ և միջոցառումներ:
19-րդ դ._ 19-ый в._19th c._2 OLYMPUS DIGITAL CAMERA 19-րդ դ._ 19-ый в._19th c._1 20-րդ դ._ 20-ый в._20th c
Տարաբնույթ ցուցադրությունների շնորհիվ ժամանակները թանգարանի սրահներում մոտենում են իրար, և ընդամենը մի քանի քայլ Ք.ա 3-րդ հազարամյակից անցնում ես մեր օրեր և հակառակը: Հնի հետ կողք կողքի ցուցադրված է նաև Լոռվա ներկան, մեր օրերի մարդկանց ստեղծածը:

Ամեն մի թանգարան պատմության հայելին, և թանգարանի պատմության ու առօրյայի մեջ իր կարևոր տեղն ունի յուրաքանչյուր այցելու

Ազգագրություն-этнографии-ethnography բրոնզեդար-Бронзовый век-bronze age_1 OLYMPUS DIGITAL CAMERA բրոնզեդար-Бронзовый век-bronze age_3
Թանգարանը համագործակցում է OSIAF հիմնադրամի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի, DVV international–ի հետ և մի շարք այլ գիտական, մշակութային, ուսումնական, հասարակական կազմակերպությունների հետ:

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը իր հիմնադրման օրվանից չի ունեցել հիմնական շենքային պայմաններ:  2005թ-ից  ԼՓԵԹ-ի տնօրենն է Նաիրա Առաքելյանը: Նրա ակտիվ ջանքերով և ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի 2011թ. որոշմամբ թանգարանին հատկացվեց Կ.Դեմիրճյան 23/1 գտնվող շենքը:

բրոնզեդար-Бронзовый век-bronze age_5 OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA
Երկրագիտական թանգարանը անցյալի և ներկայի հանդիպման անփոփոխ վայր է, որը միշտ թարմ է պահում հասարակության հիշողությունը: Ուրեմն թանգարանները պետք են հասարակությանը, որ հիշեն և իմանան, որ գնահատեն և պահպանեն:
OLYMPUS DIGITAL CAMERA Երկրագործություն Հացագործություն պատմություն-история-history

Հասցեն՝ ՀՀ, ք. Վանաձոր, Կ. Դեմիրճյան 23/1

Հեռ. +374 322 6 75 45

E-mail: museumlori@mail.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *