Category Archives: Քաղաք Տաշիր

Քաղաք Տաշիր

1

Տաշիրը քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում` ծովի մակերևույթից 1500մ բարձրության վրա:  Ունի 6,09 քառ. կմ մակերես; Հեռավորությունը մայրաքաղաքից 163կմ է, Լոռու մարզկենտրոն Վանաձորից` 52 կմ: Քաղաքի միջով հոսում է Դեբեդ գետի վտակ Տաշիր գետը:

Ըստ պատմական աղբյուրների՝ բնակավայրը հիմնադրվել է 1844թ-ին Ռուսական Կայսրության կառավարության կարգադրությամբ այստեղ տեղափոխված կազակ զինվորների, այնուհետև՝ տարբեր մարզերից աքսորված ռուս մոլոկանների կողմից և կոչվել Վորոնցովկա՝ Կովկասի փոխարքա Վորոնցովի անունով: 1935 թ-ից ավանը կրել է հեղափոխական գործիչ Միխայիլ Կալինինի անունը: Մինչ նախորդ դարի 40-ական թվականները Կալինինոն եղել է բացառապես ռուսական բնակավայր: 50-ականներին այստեղ սկսել են տեղափոխվել հայեր՝ հիմնականում 19-րդ դարում թուրքական բռնապետությունից ու կոտորածներից փախած և տարածքում հաստատված գյուղերից: Այնուհետև բնակվելու են եկել ազգային փոքրամասնություններ: 1958 թ-ին բացվել է առաջին հայկական դպրոցը: 1961թ. ՀՍՍՀ գերագույն  խորհրդի նախագահության  հրամանով  Կալինինոն դարձել է քաղաքատիպ  ավան, իսկ 1983 թ-ից ձեռք բերել քաղաքի կարգավիճակ:

Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1991 թ-ին քաղաքը վերանվանվել է Տաշիր՝ ի պատիվ հայոց պատմական Տաշիր գավառի:

2 3 4 5
Հայ Կաթողիկե Սբ. Աստվածածնի Վերափոխման  Եկեղեցին հիմնադրվել է 1994 թ-ին` նախկին կինոյի շենքում: Գմբեթը և զանգակատները կառուցվել են վերջին տարիներին:
6 7 8 9
Հայ Առաքելական Սուրբ Սարգիս Եկեղեցին կառուցվել է 2000 թվականին` բարերարությամբ` Սամվել  և Կարեն Կարապետյանների:
10 11 12 13
Հայրենական  մեծ պատերազմում  զոհված մարտիկների հիշատակին նվիված հուշարձանը կառուցվել է 1961 թ-ին:

Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված յուրօրինակ  հուշարձանի և Տաշիրի քաղաքային զբոսայգում գտնվող «Փոքրիկ իշխան» արձանի հեղինակը նկարիչ-քանդակագործ Դավիթ Ավետիսյանն է:

14 15 16
Տաշիր քաղաքի օրը նշվում է հոկտեմբերի 10-ին:

Տաշիրը  հայտնի է պանրագործության լավագույն ավանդույթներով: Վերջին տարիներին այստեղ անց է կացվում  «Տաշիրյան պանրի փառատոն» միջոցառումը:

17 18 19 20